Երևանի առանձին հատվածներում հունիսի 12-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:  Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:

Հունիսի 10-ին, 11-ին, 13-ին, 14-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ։

 

Օդի ջերմաստիճանը հունիսի 10-ին և 11-ին՝ հատկապես ցերեկային ժամերին, աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

 

Մարզերում հունիսի 10-ի գիշերը, 12-ին կեսօրից հետո՝ առանձին շրջաններում, 10-ի ցերեկը, 11-ին, 13-ին, 14-ին՝ շրջանների զգալի մասում, կդիտվի կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 10-ի և 13-ի ցերեկը, 11-ի գիշերն՝ առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:

Արցախում հունիսի 10-ին  սպասվում է անձրև և ամպրոպ։