Երևանում սեպտեմբերի 8-ին ուշ երեկոյան, սեպտեմբերի 9-ին, 10-ի գիշերը սպասվում է, 12-ի և 13-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։ Սեպտեմբերի 10-ի ցերեկը, 11-ին կդիտվի առանց տեղումների եղանակ։

Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 8-11-ն աստիճանաբար կնվազի 8-12 աստիճանով։

Մարզերում սեպտեմբերի 8-ի ցերեկը, սեպտեմբերի 9-13-ն առանձին շրջաններում կլինի անձրև և ամպրոպ, 8-ի երեկոյան, 9-ին՝ առանձին հատվածներում՝ ինտենսիվ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։

Քամին՝ հյուսիսարևմտյան 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։

Արցախում սեպտեմբերի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 9-ին՝ անձրև և ամպրոպ։