Հանրապետության շրջանների զգալի մասում hոկտեմբերի 7-9-ին, 10-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Հոկտեմբերի 10-ի ցերեկը, 11-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառ այությունից, օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 7-9-ին կնվազի 4-5 աստիճանով: Քամին հարավարևմտյան' 2-5 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում' 15-20 մ/վրկ արագությամբ:
Երևանում հոկտեմբերի 7-9-ին, 10-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում' 16-18 մ/վրկ արագությամբ: Հոկտեմբերի 10-ի ցերեկը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 7-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +22 աստիճան, հոկտեմբերի 8-ին' +19, հոկտեմբերի 9-ին' +17, հոկտեմբերի 10-ին' +19, հոկտեմբերի 11-ին' +21 աստիճան: