Հանրապետության տարածքում սեպտեմբերի 25-27-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 28-29-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունից, օդի ջերմաստիճանը սեպտեմմբերի 25-ին կնվազի 2-3, 28-ի ցերեկը' 3-4 աստիճանով: Քամին' հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ րկ արագությամբ, ամպրոպի ժամանակ՝ 20-25 մ/վրկ արագությամբ:

 

Երևանում սեպտեմբերի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 28-29-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 25-27-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +25 աստիճան, սեպտեմբերի 28-29-ին' +21 աստիճան: