Հանրապետության տարածքում՝ հյուսիսային առանձին հատվածներում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ' քամու ուժգնացում մինչև 18-23մ/վրկ: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին' հարավ-արևմտյան' 5-10մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 12-13-ին կնվազի 3-4 աստիճանով:
Երևանում՝ օգոստոսի 11-12-ը , 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 13-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա անձրևի փոքր հավանականություն, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վ: