Հուլիսի 19-22-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունից, օդի ջ երմաստիճանը հուլիսի 18-19-ին էապես չի փոխվի, այնուհետև աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով: Քամին' հարավ-արևմտյան 5-10մ/վրկ արագությամբ:
Երևանում հուլիսի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 19-22-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: Հուլիսի 18-19-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +38 աստիճան, հուլիսի 20-21-ին' +36, հուլիսի 22-ին' +34 աստիճան: