Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Լիբանանում Գերմանիայի դեսպան Մարտին Հութին:

 

 

Հանդիպմանը ներկա են ազգային կենտրոնական վարչության ատենապետ Պետրոս Կարաջրջյանը:

 

 

Հանդիպման ընթացքում լայնորեն քննարկվել են հատկապես Լիբանանին և Սիրիային առնչվող քաղաքական հարցերը և այդ շրջանակում հայ համայնքի դերն ու դիմագրաված մարտահրավերները:

 

 

Վեհափառ Հայրապետը նաև անդրադարձել է Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսության և Գերմանիայի եկեղեցիների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերություններին:

 

 

Նորին Սրբությունը ողջունել է վերջերս Գերմանիայի նախագահի կողմից Հայոց ցեղասպանության և հայ ժողովրդի իրավունքների հարցով ելույթի համար: