Անթիլիասի Մայրավանքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսն ընդունել է Լիբանանում Հունաստանի դեսպան Քաթրին Պուրային:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի մամուլի ծառայությունից, դեսպանը Անթիլիաս է այցելել Վեհափառ Հայրապետի՝ Հունաստան կատարելիք պաշտոնական այցելության նախօրյակին խորհրդակցելու համար որոշ հարցերի և Նորին Սրբության ունենալիք հանդիպումների շուրջ։

 

Ընդառաջելով դեսպանի խնդրանքին՝ Վեհափառ Հայրապետը զեկուցել է Վաշինգտոնում տեղի ունեցած, Միջին Արեւելքի քրիստոնյաներին նվիրված միջազգային համագումարի մասին։ Ինչպես նաեւ նա իր տեսակետն է արտահայտել Միջին Արեւելքում տիրող իրավիճակի վրաբերյալ:

 

Արամ Ա Կաթողիկոսն իր գնահատականն է հայտնել Հունաստանի խորհրդարանի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման կապակցությամբ։