Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը հունիսի 19-ին ընդունել է Լիբանանում պապական նվիրակ Գաբրիել Գաչյանին: Վերջինս Վեհափառ Հայրապետին է այցելել Վատիկանից նրա վերադարձի կապակցությամբ ողջունելու համար:

 

Հանդիպմանը քննարկվել են Վատիկանում սրբազան քահանայապետերի և պատասխանատու կարդինալների հետ Վեհափառի ունեցած հանդիպումների արդյունքները: Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև Լիբանանում անցկացված նախագահական ընտրություններին: