Երևանի «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում հոկտեմբերի 31-ին արդեն երրորդ դատապարտյալն է հացադուլ հայտարարել: «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովը մերժել է դատապարտյալ Ռաֆայել Մկրտչյանի պայմանական վաղաժամկետ ազատ արձակման պահանջով ներկայացված դիմումը, որից հետո նա հայտարարել է հացադուլ (նույն պատճառով հոկտեմբերի 30-ից հացադուլ է հայտարարել նաև պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը)»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում' նշեց ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:

 

Նա տեղեկացրեց նաև, որ հացադուլ հայտարարած մեկ այլ դատապարտյալ Փայլակ Խանամիրյանի դժգոհությունը կապված է իր առողջական վիճակի հետ: «Նա պարբերաբար տարվում է բժշկական հետազոտությունների և նրան տալիս են իր դեղերը, բայց նա դժգոհում է. դա նրա իրավունքն է»,-հայտնեց Ղլեչյանը: