Երևանի «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում' նոյեմբերի 2-ի դրությամբ, արդեն ութ դատապարտյալ հացադուլ է հայտարարել: «Դատապարտյալները բողոքում են, որ «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով» անկախ հանձնաժողովը մերժում է պայմանական վաղաժամկետ ազատ արձակման պահանջո վ ներկայացված իրենց դիմումները»,- հայտնել է ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:

 

 

Ավելի վաղ' Վարդաշեն» ՔԿՀ-ում հացադուլ էին հայտարարել դատապարտյալներ Փայլակ Խանամիրյանը, պահետազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը և Ռաֆայել Մկրտչյանը: