Այժմ Արցախ այցելելիս Օրանժ Արմենիայի բաժանորդները կարող են բջջային ինտերնետից օգտվել 45 դրամ սակագնով՝ առանց որևէ ակտիվացման վճարի: Նույն սակագինը գործում է նաև դեպի Հայաստան, տեղական ցանցեր և մուտքային բոլոր զանգերի համար:
«Մեր բաժանորդներն արդեն հնարավորություն ունեին Արցախ ճամփորդելիս իրենց մտերիմներին և գործընկերներին զանգել մատչելի 45 դրամ սակագնով, այժմ ուրախ ենք նրանց հնարավորություն ընձեռել բջջային ինտերնետից ևս օգտվել նույն հարմար սակագնով»,- նշել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Եսայանը:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտին Արցախը համալրեց Օրանժ Արմենիայի բաժանորդների կողմից կարևորվող երկրների ընդարձակ ցանկը՝ ներառյալ Եվրոպական երկրները, Ռուսաստանը, Վրաստանը, ԱՄՆ և շատ ուրիշներ, որտեղ ընկերությունը հնարավորություն է տալիս հարմար և մատչելի պայմաններով օգտվել ռոմինգ ծառայություններից: