Այժմ Արցախ այցելելիս Օrange-ի բաժանորդները կարող են զանգել Հայաստանի և տեղական ցանցեր ընդամենը 45 դրամ/րոպե սակագնով՝ առանց որևէ ակտիվացման վճարի: Նույն սակագինը գործում է նաև մուտքային բոլոր զանգերի համար:

 

 
 

«Մեկնարկելով այս նոր պայմաններն Արցախում՝ նպատակ ունենք մեր ծառայությունները դարձնել առավել հարմար և մատչելի ինչպես այն բաժանորդների համար, ովքեր հաճախակի գործնական այցեր են կատարում Արցախ, այնպես էլ նրանց համար, ովքեր մեկնում են արձակուրդի:

 

Ուրախ ենք Ղարաբաղ Տելեկոմի հետ ձեռք բերված համաձայնության համար, որի շնորհիվ Արցախը համալրեց մեր բաժանորդների կողմից կարևորվող երկրների ընդարձակ ցանկը՝ ներառյալ Եվրոպական երկրները, Ռուսաստանը, Վրաստանը, ԱՄՆ և շատ ուրիշներ, որտեղ Օրանժ Արմենիան հնարավորություն է տալիս հարմար և մատչելի պայմաններով օգտվել ռոմինգից», - նշել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

 

Մանրամասներին կարող եք ծանոթանալ http://orangearmenia.am/roaming/ կայքում: