Այսօր լրագրողների հետ ճեպազրույց է տեղի ունեցել Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի հետ, ով խոսել է տրանսպորտի սակագնի թանկացման մասին և համոզմունք հայտնել, որ հարյուր դրամ սակագին սահմանելու դեպքում հնարավոր չէ նորմալ երթևեկություն իրականացնել:
Լրագրողներիասել են, թե բազմաթիվ վերլուծություններ կան, որոնց համաձայն տրանսպորտի սակագինը 100 դրամ պետք է կազմի, փոխքաղաքապետն ասել է. «Դրա համար հաշվի ենք նստում բոլոր վերլուծությունների հետ, առանց խուսափելու, ընդունում ենք բոլոր առաջարկները, և հանձնաժողովը կիրականացնի մանրակրկիտ վերլուծություն ու կտա պատասխան»,- ասել է նա ու հավելել, որ հաշվի են առնվելու բոլոր գործոնները՝ և սոցիալական, և անվտանգության, և որակական:
Կամո Արեյանը, սակայն, դժվարացել է պատասխանել, թե թանկացման ամենաբարձր շեմը որը կլինի. «Որքան է՝ չեմ կարող ասել: Հանձնաժողով է աշխատում, ընդգրկված են լայն խավեր, տարբեր ներկայացուցիչներ, ընդունվում են բոլոր առաջարկներն առանց խտրականության, ամենայն բարեխղճությմաբ, համբերատար քննարկվում են բոլոր առաջարկները»:
Լրագրողների հարցին, թե երթևեկո՞ւմ եք հասարակական տրանսպորտով, փոխքաղաքապետն ասել է, որ երթևեկել է, երթևեկում է,սակայն հիմա հիմանականում ծառայողական մեքենայով է երթևեկում:
«Մեկ օր պետք է սկսվեր՝ վերցնել կամք, վճռականություն, հետևողականություն, ռեֆորմները տանել մինչև վերջ՝ առանց ցավեցնելու»,-եզրափակել է փոխքաղաքապետը: