Ավտոբուսի վթարի հետևանքով տուժած ուղևորներից մեկը ИА «Тульские новости»-ի թղթակցի հետ զրույցում պատմել է պատահարի մասին:
Նա հիշում է, թե ինչպես է ժամանել շտապօգնության մեքենան և նրան տեղափոխել են հիվանդանոց: Այժմ տղամարդն իրեն լավ է զգում: Տուժողը նաև ասել է, որ չգիտի, թե ինչու է վթարը տեղի է ունեցել:
Տուժածներից մյուսը պատմել է, որ հիշում է, թե ինչպես է շրջվել ավտոբուսը: Նա ասել է, որ ավտոբուսից դուրս գալ չէր կարող: Տղամարդն ասել է նաև, որ նրա հետ էր մայրը, ում վիճակի մասին տեղյակ չէ:
Հիշեցնենք՝ Տուլայի մարզում М-4 ավտոմայրուղու վրա շրջվել է ուղևորատար ավտոբուսը, ինչի հետևանքով զոհվել է ութ մարդ, 47-ը՝ վիրավորվել, որոնցից 17-ը հոսպիտալացվել է:
Վարկածներից մեկի համաձայն՝ ավտոբուսի վարորդը քնել է ղեկին, ողբերգության մյուս հավանական պատճառը տեխնիկական խափանումն է եղել: