Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Քարիմ Բենզեման բերման է ենթարկվել ֆրանսիական «Լիոնի» ֆուտբոլիստ Մատյո Վալբունային շանտաժի ենթարկելու կասկածանքով: Այս մասին տեղեկացնում է France Presse գործակալությունը:
Վալբունային շանտաժի են ենթարկել և գումար պահանջել ֆուտբոլիստի՝ անձնական բնույթի տեսանյութը չհրապարակելու դիմաց: Ոստիկանությունը բացահայտել է, որ գումար տալու՝ հեռախոսային բանակցությունների ժամանակ շահարկվել է նաև Բենզեմայի անունը, ինչի հետևանքով ֆուտբոլիստը բերման է ենթարկվել:
Մեղավորներին սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում: