Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդը հրաժարվել է իր գահից. տեղեկացնում է իտալական ANSA գործակալությունը:Նա պատրաստվում է հեռանալ իր պաշտոնից Փետրվարի 28-ին: Այս մասին այսօր հայտարարել է Հռոմի Պապն ինքը' պատճառաբանելով իր առողջական տկար վիճակը:

Պոնտիֆիկոսի կողմից գահից հրաժարվելու վերջին դեպքը գրանցվել էր 1415-ին: Այդ ժամանակ իր պաշտոնից հեռացել էր Գրիգորի 12-րդը: