Չինացի մեկնաբան Դոնգ Լուն Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Ռեալ»-ՊՍԺ հանդիպման ժամանակ քնել է: Չինական LeTV հեռուստաընկերության եթերում ցուցադրվող խաղի երկրորդ մեկնաբանը եղել է 46-ամյա Լուն, ով խաղավարտից 2 րոպե առաջ քնել է: Նրան հեռացրել են աշխատանքից: Այս մասին տեղեկացնում է Mirror-ը:
Նշենք, որ հանդիպումը մեկնարկել է չինական ժամանակով գիշերը 3:45-ին: