ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 9-ի ժամը 9.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

 

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում և Արագած գյուղում ձյուն է տեղում:

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն' ժամը 05.30-ից մինչև 20.30-ը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար, իսկ 05.30-ից մինչև 00.00-ն' բեռնատար ավտոմեքենաների համար: