Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը պատրաստվում է գալիք մենամարտին: Այս մասին տեղեկացնում է մարզիկի մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյանը:
33-ամյա բրիտանացի Մարտին Մուրայի դեմ մենամարտը նախանշված է նոյեմբերի 21-ին, Գերմանիայի Հանովեր քաղաքի «TUI Arena»-ում:
Նշենք, որ մենամարտը ցուցադրվելու է Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում, Հայաստանի ժամանակով՝ լույս նոյեմբերի 22-ի գիշերը, սկիզբը ժամը 1:20-ին: