Սահմանադրության փոփոխությունը ենթադրում է կառավարման նոր համակարգ, որն ավելի ժողովրդավարական է ու կարող է իր հետ դրական փոփոխություններ բերել: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Նա կարծիք հայտնեց, որ սահմանադրական բարեփոխումներից հետո պետք է իրականացվեն գործնական քայլեր, որպեսզÕ « հանրությունն իր վրա զգա դրական փոփոխությունները:

 

 

«Պետք չէ սպասել, որ կյանքը առանց մնացած գործողությունների կլավանա: Օրենքը փոխում ենք, դրանից հետո էլ պետք է քայլեր կատարենք, որ լավանա: Մեկ օրենք ընդունելը բավարար չէ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Խաչատրյանը:

 

 

Խաչատրյանը նաև հավելեց, որ թեև ինքն ընդգրկված չէ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ՀՀԿ շտաբում, սակայն շտաբի աշխատանքներին իր մասնակցությունն ունենալու է: