Մյունխենի «Բավարիայի» ղեկավարությունը Խոսեպ Գվարդիոլային պատրաստ է տարեկան 24 մլն եվրո վճարել՝ պայմանագիրը երկարաձգելու համար: Այս մասին տեղեկացնում է Daily Mirror-ը:
Մյունխենյան թիմը չի ցանկանում կորցնել մարզչին, ում ծառայություններով հետաքրքրված են մանչեսթերյան երկու ակումբները, «Չելսին»:
Համաձայն գործող պայմանագրի, որն ուժի մեջ է մինչև 2016թ.՝ Գվարդիոլան գերմանական ակումբում ստանում է տարեկան 19 մլն եվրո:
Ավելի վաղ մասնագետի գործակալը հայտարարել էր, որ նույնիսկ ինքը տեղյակ չէ Գվարդիոլայի՝ ապագայի վերաբերյալ ծրագրերին: