ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ԱԺ Արտահերթ նիստում նշեց, որ համայնքների խոշորացում կատարվել է աշխարհի տարբեր երկրներում, մեզ մոտ նոր է սկսվում: Նա կողմ արտահայտվեց այս ծրագրի իրականացմանը՝ նշելով. «ռեֆորմներ իրականացնելիս պետք է հաշվի առնել այն, որ ծաղկից կարելի է ստանալ և՛ թույն, և՛ մեղր: Եկեք այս պիլոտային ծրագիրն իրականացնենք ստանալու միայն մեղր»: