ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը, անդրադառնալով օրերս Երևանի քաղաքապետարանում ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպին, ասաց, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը լուրջ ղեկավար է, ինքը կուսումնասիրի ու կվերլուծի այդ ամենը:
«Տարոն Մարգարյանը լուրջ ղեկավար ա, ինքը սաղ կնայի ու կվերլուծի ու կտենա: Սխալ արեցին, արջի ծառայություն մատուցեցին մարդիկ: Տարոն Մարգարյանը երբեք տենց բան չէր անի, բոլորս էլ Տարոնին գիտենք, որ նա սկանդալ չէր սարքի: Երևույթն էլ սիրուն չէր, անկանխատեսելի վիճակ էր, մասկեք հագան»,-ընդգծեց նա։
Անդրադառնալով Տարոն Մարգարյանի Երևանի ավագանիում տեղի ունեցած միջադեպի ժամանակ հնչեցրած «դեմն առեք» արտահայտությանը, Սարոյանն արձագանքեց.
«Դեմն առնել՝ չի նշանակում, որ ասեց քելեք-տփեք էդ կնանիքին: Երևի մտածին՝ քիմիական ա, ոչ մեկ չէր պատկերացնում ինչ ա, ինչ չի։ Սաղդ էլ տեսաք դրանց հագած կապածը, երևույթը սիրուն չէր, բայց ամեն դեպքում կնանիքին ծեծել չէր կարելի»,- ասաց նա։
Նա նշեց, որ իրավիճակն անկանխատեսելի էր, չգիտեին, թե տարաների մեջ գտնվող այդ հեղուկն ինչ է ու ինչ են ուզում անել դրանով:
Տեսանյութն՝ 1in.am-ի