Հակառակորդը շարունակում է տարբեր զինատեսակների կիրառմամբ խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Այս մասին MediaMall.am-ը տեղեկանում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

 

Նոյեմբերի 12-ին' ժամը 21:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված կրակոցներից, մահացու հրազենային վիրավորում են ստացել զինծառայողներ Վահե Վարդգեսի Վանոյանը (ծնվ. 1995թ.) և Միքայել Առաքելի Թորոսյանը (ծնվ. 1996թ.):

 

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

 

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: