Թուրքիայի զինված ուժերն Էրզրումում հակաահաբեկչական գործողություններ իրականացնելիս երկու զինվոր են կորցրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը:
Հայտարարության մեջ նշվում է, որ զինվորները գործողությունների շրջանակում ծանր վնասվածքներ են ստացել և ուղղաթիռով տեղափոխվել հիվանդանոց, սակայն նրանց կյանքը փրկել չի հաջողվել: