Փետրվարի 4-ի լույս 5-ի գիշերը' ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրկին արձանագրվել է լարվածության նկատելի աճ: Ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 1500 կրակոց:

 

Փետրվարի 5-ի գիշերը ժամը 03.55-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Սիմոն Ռաֆիկի Ճավրշյանը:

 

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

 

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: