Նիկոլայ Սարկիսովի կինը՝ Յուլիան, սոցիալական ցանցերում իր ցավակցությունն է հայտնել Փարիզի բնակիչներին: Կինն ապրում է Ֆրանսիայի մայրաքաղաքում իր երեք երեխաների հետ: Ահաբեկչության պահին Յուլիա Սարկիսովան եղել է իր բնակարանում: Այժմ միլիարդատիրոջ կինը վախենում է դուրս գալ տնից, հայտնում է Super.ru կայքը:

 

«Ես հիմա ապրում եմ Փարիզում: Մոսկվայում եղել եմ մեկ ամիս առաջ: Ես ոչինչ չեմ լսել կատարվածից: Նստած եմ տանը, քաղաքում հայտարարվել է ռազմական դրություն: Միջադեպի մասին, ինչպես և մյուսները, իմացել եմ լուրերից: Շատ եմ վախենում: Շատ մարդ է զոհվել: Քաղաքում այժմ լռություն է, բոլորն իրենց տներում են», - ասել է Յուլիան: