ԻԼԻՊ-ի զինյալները հայտարարել են, որ փարիզյան ահաբեկչությունները հանուն իրենց հավատի արյունալի պայքարի սկիզբն են: Ահաբեկիչների խոսքով՝ նոյեմբերի 14-ն ընդամենը նախազգուշացում է, և նրանք կանգ չեն առնի ձեռք բերվածի վրա:

 

 

Նրանք նշել են, որ Փարիզում ահաբեկչական գործողություններն իրականացնելու համար վայրերն ընտրվել են մանրակրկիտ և նախապես:

 

 

«Մահապարտների գոտիներով և զենքերով ութ եղբայրներ հարձակում են իրականացրել Ֆրանսիայի սրտում գտնվող նախապես ընտրված վայրերի վրա. Stade de France մարզադաշտը, որտեղ ընկերական ֆուտբոլային հանդիպում էր ընթանում, որին ներկա է եղել Ֆրանսուա Օլանդը, և «Բատակլանը», որտեղ հարյուրավոր երկրպագուներ են հավաքվել»,- ասված է իսլամիստների ուղերձում:

 

 

Մեկնաբանության մեջ նշվում է, որ ֆրանսիացիներին ևս մեկ ահաբեկչություն է սպասվում:

 

 

«Ֆրանսիան և նրանք, ովքեր գնացել են նույն ճանապարհով, պետք է իմանան, որ նրանք ԻԼԻՊ-ի առանցքային թիրախը կմնան, իսկ մահվան հոտը կհետապնդի նրանց: Հարձակումներն իրականացվել են մեր մարգարեին վիրավորելու համար: Խաղաղություն նրան, հպարտանում ենք իսլամով Ֆրանսիայում և խալիֆաթի հողի վրա պայքարող մահմեդականներով»,-ասված է ուղերձում: