Ոստիկանությունը վարորդներին առաջարկել է երթևեկել Ֆրանսիայի հրապարակը շրջանցող փողոցներով, քանի որ այդտեղ տեղի է ունենում մոմավառություն՝ ի հիշատակ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի:

 

 

«Հարգելի համաքաղաքացիներ, այսօր՝ նոյեմբերի 14-ին, ժամը 20-ից մայրաքաղաքի Ֆրանսիայի հրապարակում նախատեսված է անցկացնել մոմավառություն՝ ի հիշատակ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի։ Քանի որ նշված ժամից փակ են լինելու Ֆրանսիայի հրապարակ մտնող փողոցները' ոստիկանությունը վարորդներին առաջարկում է երթևեկել շրջանցիկ փողոցներով»,- ասված է ոստիկանության ֆեյսբուքյան պաշտոնական էջում տարածված հայտարարությունում: