Փարիզում փնտրում են երկու ֆրանսահայերի' 17-ամյա աղջկա և նրա հորը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Կենտրոնական Ֆրանսիայի տարածաշրջանային խորհրդարանի պատգամավոր Հիլդա Չոբոյանը Ֆրանսիայից: «Փնտրվում են Լոլա Ուզունյանը (17 տարեկան) և նրա հայրը, որոնք «Բատակլան» համերգասրահում էին նոյեմբերի 13-ի երեկոյան»,-տեղեկացրեց Չոբոյանը:
Եվս երկու հայ երիտասարդներ ահաբեկչության պահին եղել են «Բատակլան» համերգասրահում, սակայն հրաշքով փրկվել են տեղի ունեցած ահաբեկչությունից: Բարեբախտաբար, նրանք ահաբեկիչների ներխուժման պահին զուգարան էին գնացել, և հրազենի ձայնը լսելով'փախուստի էին դրմել ու փրկվել: