Ֆրանսիայի դատախազության մամուլի ծառայությունը հայտնել է, որ հաստատվել են ևս երկու ահաբեկիչների ինքնությունները, որոնք հարձակում են իրականացրել Փարիզի վրա:

 

Այսպիսով, զինյալներից մեկն օգտագործելով շահիդի գոտին պայթեցվել է «Stade de France» մարզադաշտի մոտ: Նրա մարմնի մոտ հայտնաբերվել է Ահմադ Ալ Մոհամմադ անունով մարդուն պատկանող սիրիական անձնագիր: Նա ծնվել է Իդլիբում 1990 թ. սեպտեմբերի 10-ին: Հատուկ նշանակության ծառայությունները հետևում էին նրան 2015 թվականի հոկտեմբերից, երբ նա հատել է Հունաստանի սահմանը:

 

Երկրորդ մահապարտ ահաբեկիչը Սամի Ամիմուրն է, ով պայթեցրել է ինքն իրեն «Բատակլան» համերգասրահի մոտ: Գրոհայինը ծնվել է 1987 թվականին Փարիզում: Նա մեղադրվում է 2012 թվականի հոկտեմբեր 19-ի ահաբեկչության մեջ: Ամիմուրը միջազգային հետախուզման մեջ է գտնվել:

 

Դատախազության տվյալներով՝ պարզվել է հինգ մահապարտ ահաբեկիչների ինքնությունը: