
Աֆղանստանի նորընտիր նախագահի երդման արարողության բացումից մի քանի րոպե առաջ Քաբուլի միջազգային օդանավակայանը մահապարտ ահաբեկչի հարձակմանն է ենթարկվել: Այս մասին հայտնել է աֆղանական «TOLO News» հեռուստաալիքը:
Ծայրահեղականը փորձել է տերմինալի տարածք ներխուժել, սակայն ձերբակալվել է անվտանգության ուժերի կողմից: Պայթյունի հետևանքով Աֆղանստանի մի քանի ուժային է զոհվել: Ականատեսները հաղորդել են մի շարք զոհերի մասին: Դեպքի հանգամանքներն ու զոհերի թիվը ճշգրտվում են:
Աֆղանստանի մայրաքաղաքում Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահի երդման արարողության հետ կապված անվտանգության աննախադեպ միջոցներ են ձեռնարկվել:
Ավելի վաղ, երկուշաբթի օրը, ծայրահեղականները փորձել են հարձակում գործել նաև Պակտիա արևելյան նահանգի կառավարության շենքի վրա: