«Թալիբան» շարժման զինյալները հրթիռային հարված են հասցրել Քաբուլի միջազգային օդանավակայանին: Այդ մասին հաղորդել Է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:

 

«Այսօր երկու հրթիռ Է պայթել Քաբուլի միջազգային օդանավակայանից դեպի հյուսիս ընկած շրջանում»,- գործակալությանը հայտարարել Է Աֆղանստանի ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Սեդիք Սեդիքին: Պաշտոնյայի խոսքով՝ միջադեպի հետեւանքով տուժածներ չկան:

 

Գրոհը ձեռնարկվել Է տեղական ժամանակով առավոտյան ժամը ուղիղ 5-ին: Ավելի վաղ զինյալները հենց այդ ժամանակ Էին խոստացել սկսել իրենց ամենամյա «գարնանային հարձակումը»:

 

Նաեւ մայիսի 12-ի առավոտյան Ջալալաբադ քաղաքում զինյալները հարձակվել են կառավարական շենքի վրա, իսկ Գազնիի նահանգում մի շարք հարձակուկմներ են կատարվել ոստիկանական ուղեփակոցների վրա, որոնց զոհ Է դարձել երեք մարդ: Բացի դրանից, ականակոծման Է ենթարկվել «Բաղրամ» ավիաբազան՝ Աֆղանստանում ԱՄՆ-ի եւ կոալիցիայի զինված ուժերի խոշորագույն պատվարը: «Բաղրամ» ռազմակայանը գտնվում Է Փարվանի նահանգում՝ Քաբուլից 47 կիլոմետր դեպի հյուսիս:

 

Ավելի վաղ տեղեկացվել Էր, որ մայիսի 8-ին թալիբները հայտարարել են արտասահմանյան պետությունների զինված ուժերի վրա վերջին հարձակման մասին՝ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի 13-ամյա մարտական առաքելության վերջնական ավարտից առաջ:

 

Աֆղանստանից ՆԱՏՕ-ի 51-հազարանոց զորակազմի դուրսբերումը պետք Է կայանա 2014 թվականի դեկտեմբերին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: