Աֆղանստանում «Թալիբան» շարժման գրոհայիններն այսօր վաղ առավոտյան հարձակում են գործել մայրաքաղաք Քաբուլի միջազգային օդանավակայանի տերմինալների մատույցների վրա և անկանոն կրակահերթ կազմակերպել տարածքում. գրում է Ալ Ջազիրան:

Օդանավակայանի վրա հարձակում կազմակերպած բոլոր թալիբները սպանվել են: Ոստիկանության խոսքերով' մահապարտներից 2-ը պայթել են իրենք, իսկ ևս 5 գրոհային զոհվել է հրաձգության ժամանակ: Ոստիկանների և զինվորականների շարքերում զոհեր չկան:

Հաղորդվում է նաև, որ գրոհայինները, ինքնաձիգերից բացի, ունեցել են մեծ քանակությամբ նռնակներ: