Աֆղանստանի հարավում գտնվող օդանավակայանի վրա «Թալիբան» ծայրահեղական շարժման գրոհայինների հարձակման հետևանքով զոհվել է ութ մարդ, որոնց թվում կան խաղաղ քաղաքացիներ և զինվորականներ: Այդ մասին հայտնում է AFP գործակալությունը:

 

Ինչպես հաղորդել են տեղական ԶԼՄ-ները, օդանավակայանի ազատագրման հատուկ օպերացիայի ժամանակ ոչնչացվել է 10 ահաբեկիչ:

 

«Բոլոր հարձակվողները սպանվել են ուժայինների հետ փոխհրաձգության ժամանակ, - Tolo News գործակալությանը հայտնել է Աֆղանստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը:- Ծայրահեղականները կրակ են բացել օդանավակայանի մոտ գտնվող հին դպրոցի շենքից»:

 

Ինչպես հայտնի է դարձել, ծայրահեղականները փորձել են գրավել օդանավակայանում գտնվող աֆղանական ուժերի և ՆԱՏՕ-ի զորախմբի համատեղ ռազմաբազան: Զինյալները, որոնց թվում եղել են նաև մահապարտներ, ներթափանցել են օդանավակայանի համալիր և կրակ բացել տների վրա, որոնցում բնակվում են զինծառայողների ընտանիքները: