Աֆղանստանի «Թալիբան» ծայրահեղական խմբավորումը և «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը ուղղակի մրցակցության մեջ են մտել: Այս մասին հայտարարել է Աֆղանստանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Նիկոլաս Հեսյոմը:

 

 

Նա նշել է, որ ԻԼԻՊ-ի գրոհայիններն ընդլայնում են իրենց ազդեցությունը Աֆղանստանի արևմուտքում և արևելքում: Ակնհայտ է, որ «Թալիբանի» ներկայացուցիչներին դուր չի գալիս այդ փաստը:

 

 

Հեյսոմի խոսքով՝ խմբավորումների միջև հակամարտություն է բռնկվել: Նրա տվյալներով՝ բախումները վերջին երկու ամիսների ընթացքում արձանագրվել են Նագարհար և Զաբուլ նահանգներում: ՄԱԿ-ի ներկայացուցչի խոքով՝ շուտով սպառնալիքը կարող է աճել: Նիկոլաս Հեյսոմը նշել է երկու կազմակերպությունների զինյալների գաղափարախոսության հիմնարար տարբերությունները:

 

 

«Մի խմբավորման մոտ ազգայնական տրամադրություններ են. դա խալիֆայութն է Աֆղանստանում: Մյուսի մոտ՝ գլոբալ ջիհադիստական նպատակը, այն շահագրգռված է ոչ թե Աֆղանստանով, այլ գլոբալ ջիհադիստական հարցով», - մեջբերում է ՌԻԱ «Նովոստին» Հեյսին: