ԱՄՆ-ը մինչեւ ընթացիկ տարվա վերջը չի կրճատի Աֆղանստանում գտնվող իր զորքերի թվաքանակը: Այն կմնա ներկայիս 9,8 հազարի մակարդակին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է Սպիտակ տանը երկու երկրների նախագահների՝ Բարաք Օբամայի եւ Աշրաֆ Ղանի Ահմադզայի միջեւ կայացած բանակցությունների արդյունքում:

 

Փաստաթղթում նաեւ նշվում է, որ «2016 թվականին Աֆղանստանից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերման տեմպերը կորոշվեն ավելի ուշ այս տարվա ընթացքում»: Սպասվում է, որ մինչեւ 2016 թվականի վերջն այդ երկրում տեղաբաշխված ամերիկացի բոլոր զինծառայողները «կկենտրոնացվեն Քաբուլում ԱՄՆ-ի դեսպանատան տարածքում», նշվում է փաստաթղթում:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մինչեւ 2015 թվականի վերջը Աֆղանստանում պետք է մնան 5,5 հազար ամերիկացի զինծառայողներ:

 

2011 թվականին Աֆղանստանում ԱՄՆ-ի զորակազմը ներառում էր 101 հազար մար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: