Ուկրաինայում Եվրահանձնաժողովի ներկայացուցչության ղեկավար Յան Տոմբինսկին հայտարարել Է, որ արդեն մինչեւ այս տարվա վերջն Ուկրաինան կարող Է անայցագիր ռեժիմի հասնել Եվրամիության հետ: Այս մասին հունիսի 12-ին նա ասել Է «Ասոցացման համաձայնագրի իրագործումը. ինչի՞ց սկսել» միջազգային խորհրդաժողովում, հաղորդում Է «Ուկրինֆորմ»-ն:

 

Հիշեցնենք, որ Գերագույն ռադան ընդունել Է չորս օրենք, որոնք Ուկրաինային անհրաժեշտ են Եվրամիության երկրների հետ այցագրային ռեժիմի պարզեցման համար:

 

Ավելի վաղ Ուկրաինայի իշխանությունները եւ Եվրամիության ներկայացուցիչները հայտարարել են, որ այդ օրենքների ընդունումից հետո Ուկրաինան Եվրամիության երկրների հետ անայցագիր ռեժիմ ձեւակերպելու հնարավորություն կստանա 2015 թվականի սկզբին: