Մինչեւ այս տարվա վերջն Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորքերի թվաքանակը կկազմի մոտավորապես 12 հազար: Այդ մասին հայտնել Է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի բարձրաստիճան մի պաշտոնյա: Նրա խոսքով՝ 2015 թվականին Աֆղանստանում կմնա միայն դաշինքի հրահանգիչների ու ռազմական խորհրդականների զորակազմը, սակայն դրա համար անհրաժեշտ Է, որ Աֆղանստանի ու ԱՄՆ-ի միջեւ ստորագրվի ուժերի կարգավիճակի մասին համաձայնագիր: Այդ փաստաթուղթը, մասնավորապես, օտարերկրյա զինվորականներին դուրս Է բերում Աֆղանստանի դատարանների իրավասությունից ի դեպս նրանց կողմից երկրի տարածքում հակաիրավական գործողությունների կատարման:

 

Նա հիշեցրել Է, որ Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայն առայժմ համաձայնություն չի տվել այդ փաստաթղթի ստորագրմանը:

 

«Մինչեւ տարեվերջ մենք դեռ ժամանակ ունենք, բայց որքան ավելի շուտ ստորագրվի համաձայնագիրը, ՆԱՏՕ-ն այնքան ավելի շատ ժամանակ կունենա պլանավորում իրականացնելու համար»,-ասել Է նա, ընդգծելով, որ անորոշության պայմաններում դաշինքը չի կարող պլաններ կազմել Աֆղանստանում իր հետագա ներկայության վերաբերյալ:

 

Նա ճշտել Է, որ ներկայում Աֆղանստանում Անվտանգության աջակցման միջազգային ուժերի (ISAF) թվաքանակն արդեն կրճատված Է մինչեւ 52 հազար, չհաշված ամերիկյան զորակազմը, որը չի մտնում բազմազգ ուժերի մեջ: