Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի Եվրամայդանում ցույցի դուրս եկած ակտիվիստները ակցիա են կազմակերպել միջազգային օդանավակայան տանող ճանապարհի վրա, որտեղով որ նախագահ Յանուկովիչը պետք է շարժվի օդանավակայան' Մոսկվա մեկնելու համար. գրում է РИА Новости-ն:

 

Յանուկովիչը երեքշաբթի օրը Մոսկվայում պետք է մասնակցի ռուս-ուկրաինական միջպետական հանձնաժողովների նիստին: Ուկրաինայի վարչապետ Ազարովը կարծում է, որ նախագահներին կհաջողվի համաձայնության գալ գազի գնի շուրջ:

 

Իսկ ընդդիմությունը կարծում է, որ պաշտոնական հանդիպման քողի տակ հաաձայնություն է ձեռք բերվելու Մաքսային միությանը Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ: