«Թալիբան» արմատական խմբավորման զինյալները գրոհել են Աֆղանստանի Գազա քաղաքում գտնվող բանտը`ազատելով մեծ թվով բանտարկյալների, հաղորդում է Reuters-ը:
Ինչպես հայտնի է դարձել, հարձակվողները սպանել են բանտի պահակներին` նրանց թիվը հայտնի չէ: Հայտնի է, որ շենքի մոտ պայթեցվել է մի մեքենա: Ըստ նախնական տեղեկությունների, այն օգտագործվել է բանտի գլխավոր մուտքը ոչնչացնելու համար:
Ծայրահեղականների ներկայացուցչի խոսքով` հարձակումը տեղի է ունեցել երկուշաբթի, տեղական ժամանակով ժամը 2:00-ին: Նա ասել է, որ բանտից ազատ են արձակվել բոլոր բանտարկյալները:
Դեռևս հայտնի չէ, թե որքան հանցագործներ են ազատ արձակվել, իսկ տեղական իշխանությունները չեն մեկնաբանում այդ տեղեկատվությունը: