Քենիայի մայրաքաղաք Նայրոբիի միջազգային օդանավակայանում խոշոր հրդեհ է բռնկվել, գրում է Reuters-ը: Jomo Kenyatta International օդանավակայանը փակ է բոլոր տեսակի չվերթների համար, ուղևորներն ու աշխատող անձնակազմը տարհանվել է:

Դեպքի վայրում աշխատում են հրշեջներն ու ԱԻՆ ծառայության աշխատակիցները: Հրդեհի պատճառները պարզվում են, զոհերի և վիրավորների մասին դեռևս ոչինչ հայտնի չէ:

Հրդեհը կլանել է օդանավակայանի ժամանման սրահը, ուր ուղևորները հսկիչ անցագրային ստուգումներ էին անցնում և ստանում իրենց ուղեբեռը: Խուճապահար ուղևորները հավաքվել են օդանավակայանի առջև: Իշխանությունները խոստանում են անել հնարավոր ամեն բան՝ հրդեհը մարելու համար: