Այսօր̀ նոյեմբերի 16-ին, ՖԱՖ-ը Արամ Խաչատրյանի արձանի մոտից սկսեց նախապես հայտարարված երթը դեպի Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիա՝ տեր կանգնելու իրենց ներկայացրած պահանջներին: Այս մասին երթից հայտնում էԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը:

 

 

Նշենք, որ ֆուտբոլասերները և ՖԱՖ-ի անդամները երեք պահանջ էին ներկայացրել̀ բարձրակարգ մարզիչ հավաքականի համար, տարբեր կոնֆլիկտների պատճառով ֆուտբոլիստներին չհրավիրելու հարցի վերանայում և ազգային հավաքականի խաղերի տոմսերի գների իջեցում:

 

 

Մասնակիցները երթը սկսեցին մեր երկրի հիմնով և «Ֆուտբոլ ենք ուզում» լոզունգով: Նրանք կատարում էին նաև ազգային ազատագրական երգեր:

 

 

Երթի ընթացքում մասնակցիները բացականչում էին «Նեմեց, սթափվիˊր», «Նեմեց, պատասխաˊն», ինչպես գիտենք, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանրությունը հայտնի է իր̀ «Նեմեց» մականվամբ:

 

 

20.00

ՖԱՖ-ի կազմակերպած երթն ավարտվեց: Մասնակիցները նոր պահանջեց առաջ քաշեցին ̀ «անգործունակ գործկոմը» և Ռուբեն Հայրապետյանը պետք է հրաժարական տան:

ՖԱՖ-ը նոր երթ կանցկացնի ուրբաթ օրը' նոյեմբերի 20-ին:

 

 

19.40

Ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ և մասնակիցներին կոչ արել պահպանել հանդուրժողականություն, չդրսևորել հակաիրավական վարքագիծ, գործել «Հավաքների ազատության մասին» օրենքի շրջանակներում: Ոստիկանության հայտարարությունից հետո ակցիայի մասնակիցները բացականչեցին ̀ «Նեմեց, հեռացիր»:

 

 

19.10

«Մինչ այս չենք պահանջել Ռուբեն Հայրապատյանի հրաժարականը, քանի որ մեր պահանջը երեք կետերն են եղել: Տեսել ենք, որ առաջատար ֆուտբոլիստները բոյկոտել են հավաքականի խաղը̀ իրենց ցուցադրած վատ խաղով: 40 րոպե ենք սպասելու, որից հետո կդիմենք կտրուկ գործողությունների»- ասաց ՖԱՖ անդամներից մեկը:

 

 

19.05

Այս պահին ՖԱՖ անդամներն արդեն ՀՖՖ-ի շենքի դիմացն են: Նրանք ոստիկանությանը խնդրեցին ապահովել իրենց անվտանգությունը: Թեպետ վստահ չեն, որ այսօր պատասխան կստանան, ամեն դեպքում, համարում են ̀ կոտրել են այն կարծրատիպը, թե հայկական ֆուտբոլի երկրպագունները ոչինչ չեն որոշում:

Տեսանյութը̀ 1in.am