Այսօր վաղ առավոտյան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առանձնատուն տանող դարպասների մոտ Պռոշյան հասցեում գտնվող իր տունը կորցրած մի քաղաքացի նախագահ Սերժ Սարգսյանի հետ առանձնազրույց ունեցավ: Գրում է Aravot.am-ը:
Քաղաքացին դժգոհեց՝ դատարանը չի գործում, իսկ Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Հնարավոր է»: Նախագահի պատասխանը զայրացրեց քաղաքացուն. «Ոնց թե հնարավոր է»: Սերժ Սարգսյանն էլ շարունակեց՝ ասելով, թե Սահմանադրությունը կփոխվի, դատարանն էլ կգործի:
«Դուք ձեզ փոխեք: Մեր ընտանիքի կեսն արդեն փախել է, ես ինչ անեմ: Ուզում եք լինենք ահաբեկիչ, կստանաք մեզանից, եթե էդպես եք խոսում, ես կորցնելու բան չունեմ… այ պրեզիդենտ, դուք ձեզ փոխեք, ոչ թե Սահմանադրությունը»,- Սերժ Սարգսյանին ասաց քաղաքացին:
Մանրամասները՝ Aravot.am-ի տեսանյութում.