Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հրամանով՝ նոյեմբերի 18-ին նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ:

 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, նշանակումները կատարվել են ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչությունում, ինչպես նաև Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատում և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում: