Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնակատար Կարեն Գաբրիելյանը նոր նշանակումներ է կատարել։ Ըստ հրամանների՝
-ԱՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն, տնտեսական գործունեության և պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժնի պետ Նարինե Հենրիխի Սարգսյանը նշանակվել է ԱՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն, սեփականության, տնտեսական գործունեության և պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժնի պետի պաշտոնում:
— Համաձայն ,,Դատախազության մասին,, ԱՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի, 29-րդ հոդվածի 3-րդ մասի, 61-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, նույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի դրույթների, հիմք ընդունելով «Դատախազներին և քննիչներին Արցախի Հանրապետության դատախազության կադրերի ռեզերվում ընդգրկելու և ռեզերվից հանելու մասին» և «Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժինը լուծարելու մասին» հրամանները՝ Լորետա Վազգենի Բարսեղյանը, Գրիգորի Սեյրանի Ամիրյանը, Վադիմ Վյաչեսլավի Հովսեփյանը և Վարսիկ Զարմիկի Շահրամանյանը ընդգրկվել են ԱՀ դատախազության կադրերի ռեզերվում: