Դատախազությունում կադրային փոփոխությունները շարունակվում են. Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հրամանով՝ Կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ Գագիկ Խաչիկյանն ազատվել է աշխատանքից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Գլխավոր դատախազության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը:

 

Նա նաեւ հաստատել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը` աշխատանքից ազատվելու լուրը:

 

Նրա խոսքերով`Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանանների դատախազ է նշանակվել Սասուն Խաչատրյանը՝ ազատվելով Երեւան քաղաքի դատախազի տեղակալի պաշտոնից: