ՀՀ գլխավոր դատախազի' 2013 թվականի հոկտեմբերի 11-ի հրամանով Գագիկ Խաչիկյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ' ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնից, իսկ ՀՀ գլխավոր դատախազի' 2013թ. հոկտեմեբրի 10-ի հրամանով' Կորյուն Փիլոյանն ազատվել էր ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնից' սեփական դիմումի համաձայն:

 

ՀՀ գլխավոր դատախազի' հոկտեմբերի 11-ի մեկ այլ հրամանով Արտակ Հարությունյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ' ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում քննվող և կիբերհանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնից: