ՀՀ գլխավոր դատախազությունում ընտրական իրավախախտումների ուսումնասիրման նպատակով ստեղծված աշխատանքային խումբը շարունակում է գործունեությունը նաև սույն թվականի մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների
ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների հրապարակումներին, քաղաքացիների հաղորդումներին և ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով ստացված ահազանգերին
համապատասխան ընթացք տալու նպատակով:
Տեղեկացնում ենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունում գործում է «Թեժ գիծ»:
Առերևույթ ընտրական բնույթի հանցագործությունների վերաբերյալ հավաստի տեղեկատվություն հաղորդելու համար կարող եք զանգահարել՝ /010
511-603/ հեռախոսահամարով՝ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում՝
ժամը 9:00-18:00, իսկ քվեարկության օրը՝ շուրջօրյա: